«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները գրավել են Լիբիայի Սաբրատա քաղաքը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում: Հնագետները մտավախություն ունեն, որ ահաբեկիչները կարող են ոչնչացնել պատմական հուշարձանները: Այս մասին հաղորդում է i24 News-ը:
«Ինչպես Պալմիրան, սա հունահռոմեական հուշարձան է, որը թիրախավորել է ԻՊ-ն»,- հայտարարել է բրիտանացի հնագետ, պրոֆեսոոր Դեւիդ Մաթինգլին:
Lenta-ն հիշեցնում է, որ դեկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին Թուրքիայից Լիբիա է անցել:




























