Վրաստանի դատախազությունն ապօրինի ազատազրկման եւ կտտանքների մեղադրանքով քրեական գործ է հարուցել երկրի պաշտպանության նախկին փոխնախարար Դաթա Ախալայայի եւ Ռազմական ոստիկանության դեպարտամենտի նախկին ղեկավար Մեգիս Քարդավայի նկատմամբ: Այս մասին հայտարարել է դատակազության ներկայացուցիչ Կոկա Կացիտաձեն: Նրանց մինչեւ 17 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:
Քրեական պատասխանատվություն է սպառնում նաեւ Վրաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Գեորգի Կալանդաձեին եւ Աբխազիայի սահմանադրական անվտանգության դեպարտամենտի գլխավոր վարչության նախկին ղեկավար Ռոման Շամատավային: Իսկ Վրաստանի ՆԳՆ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության նախկին աշխատակից Գեորգի Սամուշիան որպես մեղադրյալ կալանավորվել է:
Ըստ Sputnik Գրուզիայի, Ռոման Շամատավան արդեն ազատազրկված է մեկ այլ գործով, Գեորգի Կալանդաձեն Ուկրաինայում է: Վրաստանի սահմաններից դուրս են նաեւ Դաթա Ախալայան եւ Մեգիս Քարդավան:




























