Ռուսաստանի զինված ուժերը շուտով նորագույն սերնդի C-500 զենիթահրթիռային համակարգ կստանան:

«Հսկայական ուշադրություն է հատկացվում օդատիեզերական պաշտպանության համակարգի ստեղծմանը: Հնչեցին թվեր՝ կապված Ռուսաստանի Օդատիեզերական ուժերին մեծ հեռահարության C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումների տեմպերի ավելացման հետ: Մոտ է նաեւ C500-ի առաջին փորձարկումը»,- ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստի արդյունքներով ասել է ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նշել է, որ ներկայում ռուսական ԶՈՒ-ն «աշխարհի լավագույն բանակներից է, որը կարող է երաշխավորել մեր երկրի անվտանգությունը տասնամյակներ շարունակ»: