Վրաստանի պաշտպանության եւ ներքին գործերի նախկին նախարար, ազատազրկված Բաչո Ախալայան հայտարարել է, որ երկրի հատուկ ծառայությունները ներկայում աշխատում են Ռուսաստանի համար: Այս մասին հաղորդել է Վզգլյադի թղթակիցը Թբիլիսիում:
«Վրացական հատուկ ծառայություններն ամբողջությամբ Ռուսաստանի հաշվետուն են դարձել, իսկ Գլխավոր դատախազությունը ռուսական պատվերներ է կատարում»,- այսպես է նա մեկնաբանել ՆԳՆ նախկին պաշտոնյաների եւ բարձրաստիճան զինվորականների դեմ դեկտեմբերի 11-ին առաջադրված մեղադրանքները:
Նրա խոսքով, այժմյան իրադարձությունները ռուսական հատուկ ծառայությունները կարող են իրենց հաշվին որպես «հաջող միջոցառում» գրանցել:
Ախալայան նաեւ նշել է, որ Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին ղեկավար, գեներալ Գեորգի Կալանդաձեն, որին դատախազությունը մեղադրում է կտտանքների մեջ, այսօր նույնպես «պատերազմում է Ռուսաստանի դեմ», բայց Ուկրաինայում:




























