Գերմանիան դեռեւս չի նախատեսում ընդլայնել իր ռազմական մասնակցությունը «Իսլամական պետության« դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կշարունակենք մասնակցել (ԻՊ-ի դեմ պայքարին) այն տեսքով, որը հաստատել է Բունդեսթագը: Գերմանիան իր ներդրումն է ունենում, եւ իմ կարծիքով, հիմա մենք դեռ չպետք է խոսենք դրա հետ կապված նոր հարցերի մասին»,-հայտարարել է Մերկելը:
Ավելի վաղ Der Spiegelթերթը գրել էր, որ Վաշինգթոնը կոչ է անում ընդլայնել Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժերը) մասնակցությունը ԻՕ-ի դեմ գործողություններում: Ըստ պարբերականի, Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը նախորդ շաբաթ նամակ է գրել իր գերմանացի գործընկեր Ուրսուլա ֆոն դեր Սայենին, որտեղ խնդրել է ընդլայնել դաշնակիցների ռազմական աջակցությունն Իրաքում եւ Սիրիայում:




























