Ֆրանսիայում մարզային ընտրությունների առաջին փուլի հաղթող «Ազգային ճակատ»-ի ղեկավար Ժան Մարի Լե Պենը երկրորդ փուլում պարտություն է կրել՝ չկարողանալով մեծամասնություն հավաքել նահանգներից եւ ոչ մեկում։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։ 12 մայրցամաքային մարզերից 5-ում հաղթանակ է տարել նախագահ Ֆրանսուա Օլանդի իշխող «Սոցիալիստական» կուսակցությունը, 7-ում՝ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի «Հանրապետական» կուսակցության համախոհները։ Կորսիկայում առաջատար է տեղի կուսակցությունը։ Նախնական տեղեկություններով՝ Սարկոզիի կուսակցությունը ստացել է 40 տոկոս, սոցիալիստները՝ 30 տոկոս, «Ազգային ճակատը»՝ 28 տոկոս, փոխանցում է BBC-ն։

«Հօգուտ մեր թեկնածուների այս մոբիլիզացումը ոչ մի դեպքում չպետք է մեզ թույլ տա մոռանալ առաջին փուլում բոլոր քաղաքական գործիչներին, այդ թվում՝ մեզ հասցեագրված նախազգուշացումը»,- ասել է Սարկոզին exit-polls-ի արդյունքները հրապարակելուց հետո։

Լե Պենն արդեն ընդունել է պարտությունը եւ խոստացել է շարունակել պայքարը, գրում է «Վեդոմոստի» -ն։