Պակիստանի Փարաչինար քաղաքի շուկայում պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի, իսկ վիրավորների թիվը աճել է մինչեւ 62, հայտնում է Dawn լրատվական գործակալությունը։

Պայթյունը տեղի էր ունեցել կիրակի քաղաքի հսկիչ անցակետի մոտ՝ շուկայի առեւտրականների շարքերում։ Ականատեսների վկայությամբ ահաբեկչությունը ենթադրաբար կազմակերպել էին 2 մարդ, որոնք փորձել են դեպքի վայրից դիմել փախուստի։ Նրանց ձերբակալել են եւ հանձնել իշխանություններին։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են 2 արմատական խմբավորում, ինչը բնորոշ չէ այդ տարածաշրջանի համար։ Ահաբեկչության կազմակերպիչներն են «Լաշքար է Ջանգվի» ու «Անսարուլ Մուջահիդին» հակաշիական արմատական սուննիական խմբավորումները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։