Հազարվոր ցուցարարներ Ռիո դե Ժանեյրոյում եւ Սան Պաոլու քաղաքում պահանջում են Բրազիլիայի Կոնգրեսից պաշտոնանկ անել երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այս առնչությամբ երկրի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի հարցերով քարտուղար Էդինյու Սիլվան նշել է, որ այս ամենը պետության ժողովրդավարական գործունեության մեջ տեղավորվող իրադարձություններ են, որը հարգում է օրենքը: «Սա այն Բրազիլիան է, որը մենք կառուցում ենք ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հատուկ ուշադրությամբ»,-ասել է նա:

Տարբեր գնահատականներով, Սան Պաուլուում ցույցի է դուրս եկել 20-80 հազար մարդ: