Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Fosun ընկերության ղեկավար Գո Գուանչանը, ով անցյալ շաբաթ «անհետացել էր», երկուշաբթի մասնակցել է ընկերության ամենամյա ժողովին հայտնում է Caijing-ը։
Միլիարդատիրոջ անետանալու մասին շշուկները հայտնվել էին անցյալ հինգշաբթի՝ դեկտեմբերի 10-ին։ Այդ կապակցությամբ Fosun-ն ուրբաթ Հոնկոնգի բորսայում դադարեցրել էր բաժնեմասների վաճառքը։ Ավելի ուշ ընկերությունը հայտնել էր, որ Գո Գուանչանը համագործակցում է քննչական մարմինների հետ ինչ-որ հետաքննության գործով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Caijing-ը լուսանկար է հրապարակել է ընկերության ամենամյա ժողովից, որը կայացել է երկուշաբթի առավոտյան։ Լուսանկարում երեւում է, որ 48-ամյա միլիարդատերը ամբիոնից ելույթ է ունենում։ Պարբերականը նշում է, որ Գուանչանը ավարտել է իր աշխատանքը իրավապահների հետ եւ բարեհաջող վերադարձել է տուն։
Գոո Գուանչանը Չինաստանի ամենահարուստ մարդկանցից է: Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 7 մլրդ դոլար:




























