Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դեկտեմբերի 18-ի դատավարությունը  102-րդ ռուսական ռազմաբազայում դռնբաց կլինի, բայց տեղերը կլինեն սահմանափակ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը՝ նշելով, որ նիստին հնարավոր կլինի հետեւել ուղիղ հեռարձակմամբ:

Ռազմաբազայի մոտ վրաններ կտեղադրվեն, որոնցում մեծ էկրաններ կլինեն: Դրանցից մեկում նիստին հնարավորություն կունենան հետեւելու լրագրողները, մյուսում՝ քաղաքացիները: Ամեն վրանում կտեղավորվի մինչեւ 80 մարդ:

Դահլիճում եւ ռազմաբազայի մուտքի մոտ կլինեն դատական կարգադրիչներ ու հայ ոստիկաններ: