Սաուդյան Արաբիան դեկտեմբերի 15-ին հայտարարել է 34 երկրից կազմված Իսլամական զինվորական կոալիցիա ստեղծելու մասին, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Saudi Press Agency պետական գործակալության փոխանցմամբ, կոալիցիայի կազմում Արաբական թերակղզու երկրներից կլինեն Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Կատարը, Քուվեյթն ու Եմենը:

Աֆրիկյան երկրներից կոալիցիայում կըդգրկվեն Բենինը, Չադը, Տոգոն, Թունիսը, Ջիբութին, Սենեգալը, Սուդանը, Սյերա Լեոնեն, Սոմալին, Գաբոնը, Գվինեան, Կոմորյան կղզիները, Կոտ դ'Իվուարը, Լիբիան, Մալին, Եգիպտոսը, Մարոկկոն, Մավրիտանիան, Նիգերը եւ Նիգերիան:

Բացի այդ, կոալիցիային կմիանան Հորդանանը, Պաղեստինը, Լիբանանը, Թուրքիան, Պակիստանը, Բանգլադեշը, Մադիվները եւ Մալայզիան:

Իրանը, որը շիական երկիր է եւ Սաուդյան Արաբիայի գլխավոր մրցակիցը տարածաշրջանում, չի միանա կոալիցիային: Ցանկում չեն նաեւ Սիրիան, Իրաքն ու Օմանը:

Կոալիցիայի նպատակն ահաբեկչության դեմ պայքարում ռազմական  գործողությունները համակարգելն է ու միմյանց աջակցելը: