«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը՝ Իրաքի եւ Սիրիայի օկուպացված տարածքներում հարկերից ու ռեկետից ոչ պակաս եկամուտ է ստանում, որքան նավթի առեւտրից, գրում է Financial Times թերթը:

Թերթի հետաքննություն ցույց է տվել, որ ԻՊ-ը հարկեր հավաքելուց, ռեկետից եւ ունեցվածքի բռնագրավումներից առնվազն այնքան եկամուտ է ստանում, որքան նավթի առեւտրից: Ավելի վաղ նշվել էր, որ ծայրահեղականների եկամուտները նախորդ տարի հասել են 450 մլն դոլարի:

Հոդվածում ներկայացվում է սխեման, թե ինչպես նախկին պաշտոնյաների իրերը, բանկերի ունեցվածքը հետագայում վերավաճառվում են շուկայում: Ռեկետին մասնակցող գրոհայիններին բաժին է հասնում հասույթի 20 տոկոսը, իսկ մյուս գրոհայիններ իրավունք են ստանում գնել դրանք կես գնով:

Թերթի փոխանցմամբ, առեւտրային հոսքերի վերահսկողությունից ստացված եկամուտն ավելի մեծ է: Ամեն օր մինչեւ 600 բեռնատարներ՝ սնունդով ու շինարարական նյութերով բեռնված, հերթ են կանգնում թուրք-սիրիական սահմանին՝ Թուրքիայի կողմից: Վարորդները խուսափում են Բաշար Ասադի վերահսկողության տակ գտնվողն տարածքներից՝ նախընտրելով գործ ունենալ ԻՊ-ի հետ:

Տրանսպորտի զգալի հոսք կա նաեւ Իրաքի տարածքից. Մաքսային գանձումներից ԻՊ-ի եկամուտն, ըստ FT-ի, կազմում է տարեկան 140 մլն դոլար:

Այսպիսով, թերթի փոխանցմամբ, նավթային օբյեկտներին օդային հարվածները չեն ոչնչացնում ԻՊ-ի տնտեսությունը: