Նավթի համաշխարհային գները նորից սկսել են նվազել: Այդ մասին են վկայում սակարկությունների տվյալները:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0,08 տոկոսով՝ հասնելով 36,23 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0,18 տոկոսով՝ հասնելով 37,74 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:




























