Բրազիլիայի ոստիկանությունը հանցավոր խումբ է բացահայտել, որը Սիրիայի քաղաքացիների համար կեղծ փաստաթղթեր է պատրաստել՝ բրազիլիական ծննդյան վկայականների օգտագործմամբ, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Իրավապահների տվյալներով, սխեմային մասնակցել է Սիրիայի ավելի քան 70 քաղաքացի:

Կեղծ փաստաթղթերով մի քանի մարդ կարողացել է մուտք գործել ԱՄՆ եւ եվրոպական երկրներ: Նշվում է, որ նրանցից մի քանիսը Սիրիայի բանակի ներկայացուցիչներ են: