ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը ռուսաստանցիներին թույլ է տալիս գործողության մեկ ժակետով երկու արտասահմանյան անձնագիր ունենալ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ օրենքին հավանություն էր տվել Դաշնության խորհուրդը, իսկ մինչ այդ` Պետդուման: Շտկումները ուժի մեջ են մտնում փաստաթղթի հրապարակման պահից:
Օրենքի նախագիծը փոփոխություններ է մտցնում Ռուսաստան մուտքի եւ ելքի կարգի մեջ: Երկու արտասահմանյան անձնագիրը ռուսաստանցիներին հնարավորություն կտա ուղեւորվել երկրներ, որոնք իրար հետ հակամարտության մեջ են, ինչը խանգարում է վիզա ստանալուն:



























