Հայտնի է դարձել Նոր Զելանդիայի նոր դրոշի առաջարկվող դիզայնը, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Դիզայնը կոչվում է «Արծաթե ձարխոտ», այն մշակել է դիզայներ Քայլ Լոքվուդը:

Դրոշն ընտրել են 4 տարբերակներից, որոնցից երեք տարբերակներում օգտագործվել է ձարխոտ, իսկ 4-րդում՝ ցիատեայի պարուրաձեւ պատյան, որը նույնպես համարվում է երկրի խորհրդանիշ:

Մարտին տեղի է ունենալու քվեարկությունը, որտեղ երկրի քաղաքացիները ընտրություն կկատարեն ներկա եւ առաջարկվող դրոշների միջեւ: Դրոշը փոխելու անհրաժեշտությունը բացատրվում է նախ նրանով, որ ներկայիս դրոշում կա Մեծ Բրիտանիայի դրոշը, երկրորդ՝ այն շատ նման է Ավստրալիայի դրոշին: