Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը դեկտեմբերի 13-ին «Նյու Յորք Թայմզ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ելույթ չի ունենա Թուրքիայում, քանի դեռ նրանց կառավարությունը չի ճանաչել1915 թվականի հայերի զանգվածային կոտորածները որպես ցեղասպանություն:

«Իմ անձնական համոզմունքն է, որ եթե  երաժիշտներից շատերը հրաժարվեն ելույթ ունենալ  Թուրքիայում, այնտեղ կհասկանան, որ ժողովուրդը  տուժում է իր ղեկավարների արարքներից՝ ինչն էլ կխթանի կիրթ մտածելակերպով մարդկանց առավել տեղեկացվածությանը»,-ասել է նա:

Կիսինը նշել է նաեւ, որ արդեն վեց տարի է, ինչ ելույթ չի ունեցել Ռուսաստանում, սակայն հնարարավոր է, որ այնտեղ հանդես գա 2017-ին:

Եվգենի Կիսինը, վերջին երեք տարիների ընթացքում երկու անգամ Հայասատն է ժամանել (2012թ, 2015թ) մենահամերգային մեծ ծրագրով, ինչպես նաեւ խոշոր բարեգարծական ձառնարկներով:

Եվգենի Կիսին. «Իմ երաժշտությունը Հայաստանի նկատմամբ սիրո արտահայտություն է» (ֆոտո)