Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի բանակցությունները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«ԱՄՆ-ի հետ աշխատանքի ոլորտները որոշելու համար մենք, ինչպես նախկինում, ղեկավարվում ենք բացառապես սեփական շահերով, ներառյալ մեր եւ միջազգային անվտանգության ամրապնդման խնդիրը: Դա ամբողջությամբ վերաբերում է նաեւ սիրիական խնդրին, որտեղ Վաշինգթոնն ամերիկյան մոտեցումների աջակցություն է որոնում, որոնք հաճախ հակասում են միջազգային իրավունքին: Վաղվա բանակցությունների ընթացքում Մոսկվայում հույս ունենք պետքարտուղարին անհրաժեշտ պարզաբանումներն ստանալ»,-ասել են ԱԳՆ-ից:

Քննարկման հիմնական թեման լինելու է իրավիճակը Սիրիայում եւ ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի համատեղումը: