2016թ. հուլիսի մեկից Հայաստանում կսկսի գործել գինու եւ կոնյակի իզոտոպային անալիզների բազան: «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ՝ 85 «կողմ» եւ 10 « ձեռնպահ» ձայներով:
Խաղողի հումքով ոգելից խմիչքի իզոտոպային անալիզը թույլ է տալիս ստուգել դրա իսկությունն ու ծագումը: Նման անալիզը պարտադիր կարգով արդեն գործում է ԵՄ երկրների մեծ մասում:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ այդ բազան կսկսի գործել 2013 թ. հունվարի 1-ից: Այդ ժամկետը հետաձգվել էր անալիտիկ սարքի՝ ատոմային մագնիսային ռեզոնատորի բացակայության պատճառով: Իսկ հիմա այն արդեն Հայաստանում կա, ու օտարերկրացի մասնագետները պատրաստում են այն շահագործման ու ցուցումներ տալիս իրենց տեղացի գործընկերներին:



























