Արցախի հյուսիս-արեւելյան զորամասերից մեկում օգոստոսի 11-ին դիվերսիոն ներթափանցման ժամանակ գլխի հրազենային վնասվածք ստացած Հովհաննես սարկավագ Գալստյանը դեռ ամբողջությամբ չի ապաքինվել:
«Ձմռան ընթացքում ցուրտն ավելի է ձգձգում ապաքինման ընթացքը: Դեռեւս ծառայության չեմ վերադարձել: Հունվարի 10-ից հետո պետք է նորից հոսպիտալում ստուգվեմ, որից հետո պարզ կլինի՝ ծառայության երբ կվերադառնամ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց սարկավագը:
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 11-ի երեկոյան ԼՂՀո-ւմ հակառակորդը կրակ էր բացել հացի մեքենայի ուղղությամբ, որով դիրքեր էր բարձրանում նաեւ զորամասում հոգեւոր ծառայություն իրականացնող Հովհաննես սարկավագ Գալստյանը: Կրակոցների հետեւանքով վիրավորված զինծառայողն ու սարկավագը նախ տեղափոխվել էին Մարտակերտի, ապա ՀՀ Պն կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։




























