Օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ օրերս Երեւանի Բաշինջաղյան փողոցի բնակիչներից մեկին` 29-ամյա կնոջը ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Վերջինիս ինքնազգացողությունը վատացել է այն բանից հետո, երբ տանն ամուսնու հետ վիճաբանության ժամանակ  ամուսինը կնոջը թունավոր նյութ է ներարկել: Այն ներարկվել է թիկունքի հատվածից: Կինը դեռեւս գտնվում է հիվանդանոցում:

Մեզ հայտնի է դարձել, որ նա կնոջ նախկին ամուսինն է եղել, ով հերթական անգամ այցելել է իրեն, վիճաբանություն սկսել, քաշքշել եւ բռնությամբ թունավոր նյութ ներարկել նրան: Այս գործով զբաղվում են իրավապահ մարմինները: Հանգամանքները պարզվում են: