ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել չհամեմատել Թուրքիայում կործանված Սու 24 ռմբակոծիչը ԽՍՀՄ երկնքում խոցված կորեական Boeing-ի հետ։
«Իրոք թյուրըմբռնում են առաջ բերում այն համեմատումները, որոնք անում են թուրք լրագրողները՝ համեմատելով այդ ողբերգությունը տասնյակ տարիների առաջ ԽՍՀՄ տարածքում տեղի ունեցած ոչ պակաս ողբերգական իրադարձության հետ, երբ խոցվել էր հարավկորեական Boeing-ը»,- ասել է նա, փոխանցում է Gazeta-ն։
Նա հիշեցրել է, որ հարավկորեական օդանավը թռչում էր առանց ավիանավիգացիոն լույսերի, երկար ժամանակ գտնվում էր ԽՍՀՄ տարածքում, չէր պատասխանում հարցումներին եւ կապի դուրս չէր գալիս դիսպետչերների հետ։ Իսկ օդ բարձրացած կործանիչները փորձել էին օգնել օդանավը դուրս բերել մոտակա օդանավակայաններ։




























