Հայաստանում արդեն թանկացումներ եղել են, մասնավորապես փոխվել են գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները։ Սակայն ապրանքների գները չեն կարող չափազանց թանկ լինել, քանի որ գնողունակությունը նվազել է։ Այս մասին դեկտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։ Նրա խոսքով՝ միրջ-բանջարեղենի շուկայում կան լուրջ թերացումներ։ «Նոր տարվա շեմին ամեն տեսակ «աղբ» հանում են վաճառքի։ Անհրաժեշտ է շատ զգոն լինել»,- ասել է Հակոբյանը։
Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ, մարկետինգի, մոնիթորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանն իր հերթին նշեց, որ արտադրողը պետք է միշտ նշի իր տվյալները։ Նա սպառողներին կոչ է արել ավելի զգույշ լինել, հատկապես չպիտակավորված, կասկածելի տեսքով ապրանքների դեպքում։



























