ԲՀԿ-ն չի միանում ՀԱԿ-ի՝ հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու նախաձեռնությանը, որի համար հարկավոր է 27 ստորագրություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Հարցը պետք է քննարկվի ընդհանուր կոնտեքստում՝ հաշվի առնելով անցած նախադեպերը, ծրագրային դրույթները, արդյունավետությունը, այսինքն՝ ինքնանպատակ չպետք է լինի դա: Այսինքն՝ որերորդ անգամ պետք է դիմենք ու արդյունք չստանանք, դա ձեւի համա՞ր են դիմում: Խախտումներ եղել են, իհարկե, բայց Սահմանադրական դատարանը ի՞նչ է տալու»,-ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ իրեն հայտնի է, թե ինչ է տալու՝ հաշվի առնելով անցած տարիների փորձը:
«Եթե տասը տարի շարունակ դու տեսնում ես, որ էֆեկտ չկա, ինչի՞ մասին է խոսքը: Կա՞ տենց պրակտիկա, որ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար դիմել են ու արդյունք է եղել: Ես չեմ տեսնում որ դա արդյունավետ ճանապարհ է, որ դիմես ու արդյունք ստանաս: Լավ ենք անում չենք միանում»,-ամփոփեց պատգամավորը:




























