Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ բազմաթիվ տարաձայնություններ են մնում: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը պրագյան Novinky կայքին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններին:
Նա նշել է, որ այդ բանակցությունները վերջին տարիներին գործնականում դադարեցվել էին: «Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ բազմաթիվ տարաձայնություններ են մնում, մասնավորապես` տպագրության ազատության կամ թուրքական կառավարության եւ քրդական փոքրամասնության միջեւ հակամարտության վերաբերյալ: Սակայն այդ հարցերը գորգի տակ չեն թաքցվի, այլ բաց կքննարկվեն», - ասել է Շուլցը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:




























