Նորվեգիայի իշխանությունները որոշում են կայացրել նախարարական առանձին պաշտոն ստեղծել՝ փախստականների ուժեղ ներհոսքի պայմաններում առաջացող զանազան հարցերի լուծման համար, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Թագավորության վարչապետ Էռնա Սուլբերգը ներգաղթի ու ինտերգրման հարցերով նախարարի պաշտոնին է նշանակել գյուղատնտեսության ու պարենամթերքի նախկին նախարար Սյուլվի Լիսթեուգին:
Նախարարական նոր պաշտոնը ստեղծվել է Նորվեգիայի արդարադատության ու հանրային անվտանգության նախարարության կառուցվածքում:




























