Գյուղատնտեսական կոոպերատիվների համար անհրաժեշտ է գյուղատնտեսական ապահովագրության նորարարություն ներմուծել։ Այս մասին դեկտեմբերի 16-ին՝ ՀՀ խորհրդարանում Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին օրենքի քննարկման ժամանակ, ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ կառավարությունը շատ ճիշտ է վարվել՝ կոոպերատիվների առջեւ ֆոնդի անձեռնմխելիության պայման դնելով։ Այն նախատեսված է կորուստները փակելու համար եւ վաղ թե ուշ կարող է հիմք դառնալ գյուղատնտեսական ապահովագրության համար։ «Դրա համար մենք սկզբում պետք է փոփոխությունների կատարենք եկամտահարկի եւ ԱԱՀ-ի մասին օրենքում։ Այդ փոփոխությունները պետք է մշակել եւ ընդունել՝ հաշվի առնելով ագրարային սեկտորում ապահովագրության ողջ կարեւորությունը»,- ընդգծել է Մինասյանը։



























