Եմենում հակամարտող կողմերը համաձայնության են հասել գերիների փոխանակման շուրջ, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Այս հայտարարությամբ հանդես են եկել Եմենի հյուսիսի պաշտոնատար անձինք ու ապստամբ հուսիների ներկայացուցիչները:

Նշվում է, որ մի քանի հարյուր գերիների փոխանակումը կիրականացվի ցեղախմբերի առաջնորդների միջնորդությամբ: