ԵՄ բոլոր անդամ երկրները համաձայն են, որ անհրաժեշտ է կես տարով երկարաձգել  Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, եւ այդ հարցը չի քննարկվելու ԵՄ գագաթաժողովում: Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Ես ոչ մի քննարկում չեմ սպասում: Ինչու եմ այսպես ասում, թեեւ կարող եմ սխալ լինել, որովհետեւ ես հիմնվում եմ ներկայացուցիչների բանակցությունների վրա»,-ասել է ԵՄ ներկայացուցիչը, որը չի ցանկացել նշել իր անունը:

Նա նշել է, որ ԵՄ բոլոր 28 երկրները վստահ են, որ մարտյան եզրակացությունները, որոնք ուղղակի կապ են սահմանում Մինսկիի համաձայնագրերի ամբողջական կատարման եւ պատժամիջոցների երկարաձգման միջեւ, դեռեւս ուժի մեջ են:
«Դա նշանակում է, որ բոլոր 28 երկրների առաջնորդները կողմ են պատժամիջոցները առաջիկա 6 ամսվա համար երկարաձգելու գաղափարին»,-ասել է ԵՄ ներկայացուցիչը, հիշեցնելով, որ «պատվիրակություններից մեկը բարձրացրել է ընթացակարգի հարցը, որը մենք պետք է քննարկենք»: