Պետությունը ցանկանում է ընդունել գյուղատնտեսական կոոպերացիաների մասին օրենքը, սակայն որեւէ աջակցություն չի ցուցաբերում։ Այս մասին դեկտեմբերի 16-ին ՀՀ խորհրդարանում Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական կոոպերացիաների մասին» օրենքի քննարկման ժամանակ, ասել է ԲՀԿ պատգամավոր, էկոնոմիկայի խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

Պետությունը գյուղատնտեսության սուբսիդավորման համար տարեկան հատկացնում է 1.1 մլրդ դրամ։ Յուրաքանչյուր գյուղատնտեսության բաժին է հասնում տարեկան 15-20 դոլար։ «Եթե դուք օրենքում գրում եք, որ գյուղատնտեսություններին աջակցություն է հասնում, իսկ վաղը գյուղացիները կգան, ձեզ կհարցեն, թե ուր է այդ օգնությունը, ի՞նչ եք նրանց պատասխանելու»,- ասել է Մելքումյանը։

Նրա կարծիքով հենց այդ պատճառով սկզբում պետք է մտածել, թե որտեղից է պետք ճարել կոոպերատիվների աջակցության գումարը, որպեսզի օրենքն իրոք գործի, եւ ինչպես անել, որպեսզի միայնակ գյուղացիները չհայտնվեն անհավասար պայմաններում։