Սահմանադրական փոփոխությունների արդյունքները վիճարկելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու համար «Հայ ազգային կոնգրեսի» նախաձեռնած ստորագրահավաքին միացել է նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ստորագրահավաքին միացել է նաեւ ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Այսպիսով՝ ԱԺ ստորագրահավաքին միացած պատգամավորների թիվը հասել է 17–ի:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ստորագրահավաքին միացել են ՀԱԿ խմբակցությունից Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն» խմբակցությունից` Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, ՕԵԿ խմբակցության բոլոր պատգամավորները՝, ԲՀԿ խմբակցությունից Տիգրան Ուրիխանյանը, անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը:
ՍԴ դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 18-ն է, մինչեւ այդ անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն:
Նշենք, որ ավելի վաղ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ իրենք չեն միանալու ստորագրահավաքին:




























