Մոսկվայի քաղաքային դատարանն, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, օրինական է համարել ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության ենթադրյալ կազմակերպիչ Ռուսլան Մուհուդինովի հեռակա կալանավորման որոշումը:
«Մոսկվայի Բասմանի դատարանի որոշումը թողնել ուժի մեջ, իսկ պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքն առանց բավարարման»,-հայտարարել է դատավորը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:




























