Ուկրաինայի ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում Ռուսաստանին մեղադրել է Սեւ ծովի խութերում «Չեռնոմորնեֆտեգազի» հորատման սարքավորումների փոփոխություններից հետո Ուկրաինայի իրավասության սուվերեն իրավունքների ոտնահարման մեջ։

«Ուկրաինայի ԱԳՆ-ն ռուսական կողմի վերոնշյալ գործողությունները որակում է որպես միջազգային հակաիրավական արարք, որն ուղղված է Ուկրաինայի ներքին ջրերի, տարածքային ծովի, բացառիկ տնտեսական գոտու եւ Սեւ ու Ազովի ծովերում մայրցամաքային խութերի նկատմամբ պետության իրավասության սուվերեն իրավունքների ոտնահարմանը»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ։

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ նախարարությունն իրեն իրավունք է վերապահում Ռուսաստանից վնասի փոխհատուցում պահանջել։