Մոսկվան վերլուծում է թե Սաուդյան Արաբիայի ղեկավարած իսլամական կոալիցիան ինչ ավանդ կարող է ներդնել ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք նույնպես մեծ ուշադրությամբ ենք ընդունել Սաուդյան Արաբիայի նախաձեռնությունը: Հիմա վերլուծում ենք դրա բովանդակությունը ու այն տեղը, որն այս նախաձեռնությունը կոչված է զբաղեցնել ընդհանուր հակաահաբեկչական պայքարում: Առանձնահատուկ նշանակություն ունի այն ասպեկտը, որը հիմա շեշտեց հիմա գործընկերն ու ընկերը, այսինքն այն, որ այս նախաձեռնության անբաժան մասն է կազմելու գաղափարախոսական հարթությունը, որը կոչված է կանխել իսլամի բարձրագույն սկզբունքների շահարկումների միջոցով երիտասարդներին մոլորեցնելու փորձերը»,- ասել է նա:




























