Չնայած տարաձայնություններին՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են եւ ուզում են արդյունավետ աշխատել միասին։ Այս մասին «Վեստի վ սուբոտու» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։
«Դա արտահայտում է այն փաստը, որ չնայած տարաձայնություններին, ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն կարող են եւ ուզում են միասին արդյունավետ աշխատել»,- ասել է պետքարտուղարը, ով նախօրեին բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























