Կայուն զարգացման համաշխարհային կազմակերպությունը (WOD) Միացյալ ազգերի կազմակերպությանը խնդրում է հետաքննել Թուրքիայի հնարավոր համագործակցությունը «Իսլամապան պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ:

Պետությունների ու ահաբեկչական խմբավորումների միջեւ ոչ մի համագործակցություն չի կարող լինել, սակայն ԻՊ-ը միեւնույն է միջոցներ է ստանում նավթի ու այլ ռեսուրսների վաճառքից ու այդ գումարներով զենք գնում, ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան ԿԻ Մունին WOD-ի բաց նամակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«... Դա տեղի է ունենում Թուրքիայի ղեկավարության գործակցությամբ, հնարավոր աջակցությամբ կամ էլ առնվազն անգործությամբ, ինչը նույնպես նշանակում է աջակցություն միջազգային ահաբեկչությանը: Սիրիական ժողովրդի գողացված հարստությունների վաճառքից ստացված միջոցները հատկացվում են ահաբեկչական ֆինանսական կազմակերպությունների ֆինանսավորմանը, ամբողջ աշխարհում դրանց հետագա կործանարար ազդեցությանն աջակցելուն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի դրանից, WOD-ը համաշխարհային համայնքին խնդրում է ուշադրություն դարձնել թուրքական բանակի ներխուժմանը Իրաքի անկախ պետության տարածք ու հավաստիացնում, որ հետագայում դա կարող է տարածաշրջանում ռազմական գլոբալ ճգնաժամի պատճառ դառնալ: