Եվրամիությունը կարող է մուտքի վիզա սահմանել ԱՄՆ քաղաքացիների համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով EUobserver բրյուսելյան ինտերնետ պարբերականը։
«ԱՄՆ քաղաքացիների համար կարող է ԵՄ մուտքի վիզա անհրաժեշտ լինել, եթե ԱՄՆ-ում որոշեն կյանքի կոչել ԵՄ առանձին երկրների քաղաքացիների համար անվիզա ռեժիմը կասեցնելու պլանները»,- գրում է պարբերականը։
Ըստ առկա տեղեկությունների ԵՄ 28 երկրների դեսպանները նման հայտարարություն են արել այն բանից հետո, երբ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը անվիզա ռեժիմի ծրագրում փոփոխություններին կողմ էր քվեարկել։
Visa Waiver Program ծրագիրը ԵՄ երկրների մեծ մասի քաղաքացիներին թույլ է տալիս առանց վիզայի 90 օր շարունակ մնալ ԱՄՆ տարածքում։




























