ՄԱԿ ԱԽ-ի կողմից Սիրիայի հարցով բանաձեւի ընդունումը չի նշանակի վերափոխել Վիեննայում ձեռք բերած համաձայնագրերը։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ խոսքն այն մասին չէ, որ Վիեննայում ձեռք բերած համաձայնագրերը պետք է վերափոխվեն, այլ Անվտանգության խորհրդի բանաձեւի միջոցով դրանց պետք է տրվի լրացուցիչ, հիմա արդեն միջազգային իրավական կշիռ»,- ասել է Լավրովը։

Նշենք, որ նոյեմբերին Վիեննայում կայացած հանդիպման մասնակիցները որոշել էին, որ Սիրիայի իշխանություններն ու ընդդիմությունը պետք է համաձայնության գան ազգային միասնության կառավարություն ձեւավորելու հարցի շուրջ, իսկ 18 ամսվա ընթացքում երկրում պետք է նոր սահմանադրության ընտրություններ կայանան։