Սյունիքի մարզի Կապան քաղաքում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, տեղի է ունեցել սահմանադրական հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչել պահանջող «Նոր Հայաստան» փրկության ճակատի քաղաքացիական հավաքը, որի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթի ընթացքում, երբ նա ասել է, որ «Սյունիքը մարզպետ չունի», «Հայաստանը նախագահ չունի», հրապարակում հավաքածներից մի քանի հոգի սկսել են բարձր գոռգոռալ:
«Նոր Հայաստանի» եւ Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցների միջեւ քաշքշուկ է սկսվել, որից հետո «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է արել ոստիկանությանը հսկողություն սահմանել եւ պահպանել կարգը։




























