Մոսկվան հանդես է գալիս Սիրիայի հարցով բանակցություններից, ինչպես նաեւ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարից քրդերի դուրս թողնելու դեմ: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը:

«Հանդես ենք գալիս միջսիրիական բանակցային գործընթացում ընդդիմադիր ուժերի լայն շրջանակի օգտին, որոնք ներկայացնում են սիրիական ժողովրդին: Քրդերն, իհարկե, չպետք է դուրս մնան այդ գործընթացից, ինչպես նաեւ Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի եւ այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում կոլեկտիվ ջանքերից, հաշվի առնելով, որ նրանց ներուժը ծանրակշիռ դեր է խաղում ահաբեկչության սպառնալիքին հակազդելիս»,-ասել է Մեշկովը:

Հիշեցնենք, որ Սիրիայի քրդերը ներկայումս այն ուժերից մեկն են, որոնք բացի Սիրաիյի կառավարական զորքերից, ցամաքային պայքար են մղում ԻՊ-ի գրոհայինների դեմ: