Ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից ԵՄ մրցակցության կանոնների հնարավոր խախտման հետ կապված Եվրահանձնաժողովի հետաքննությունը շարունակվում է: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ռիկարդո Կարդոզոն:

«Եվրահանձնաժողովը 2015-ի ապրիլին «Գազպրոմին» տեղեկացրել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի շուկայում իր գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման վերաբերյալ իր դիտողությունները: Այդ հետաքննությունը շարունակվում »,-հայտնել է մամուլի քարտուղարը:

Նա հիշեցրել է, որ օրենքով ընկերությունն իրավունք ունի բանավոր լսումներ առաջարկել՝ ներկայացնելու համար իր մեկնաբանությունները ԵՎրահանձնաժողովի ներկայացուցիչների գործով: