Հաջողվել է գտնել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա ընտանիքի անդամների փաստաթղթերի արխիվը, որը կօգնի հետաքննել նրանց կողմից գործած հանցագործությունները։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը, փոխանցում է Korrespondent-ը։

«Մեր ձեռքում է Վիկտոր Ֆյոդորովիչ Յանուկովիչի ամենամեծ արխիվներից մեկը. Մեժիգորիեի օրիգինալ փաստաթղթերը, Յանուկովիչի անձնական փաստաթղթերը՝ վկայականներ, մի շարք ընկերությունների, այդ թվում՝ արտասահմանյան շրջանառության հաշիվներ»,- ասել է Ավակովը։

Նրա խոսքով՝ արխիվում են նախկին նախագահի անձնական փաստաթղթերը, ավելի քան 300 օֆշորային ընկերությունների կնիքներ. եւ փաստաթղթեր., միջոցներ դուրս բերելու սխեմաներ։