Իրաքում դեկտեմբերի 16-ին առեւանգած բնակիչների թվում  Կատարի իշխող ընտանիքի անդամներ կան։ Այս մասին Sputnik-ին  հայտնել են Իրաքի ոստիկանական աղբյուրները։ Զինվորական համազգեստով անհայտ զինված անձինք չորեքշաբթի գիշերը Նաջաֆ անապատում 16 կատարցի որսորդի են առեւանգել։

«Զինված անձանց կողմից անցյալ գիշեր առեւանգված կատարցի որսորդների թվում են Կատարի իշխող ընտանիքի անդամները»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ գերիներին տարել են անհայտ ուղղությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։