Բրիտանական The Telegraph պարբերականը հետաքրքրվում է, թե ինչու 100-ամյա վաղեմության նկարներում կարելի է նկատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կրկնօրինակին: Ըստ LifeNews-ի, թերթի աշխատակիցները 1920 եւ 1941 թվականների լուսանկարներ են գտել, որոնցում ռուսական առաջնորդին նման մարդիկ են պատկերված: Պուտինի կրկնօրինակի ֆենոմենի հանելուկը լուծելու համար The Telegraph-ը հետաքննությանը ներգրավել է նաեւ Twitter-ի օգտատերերին:
Պարբերականի խմբագրությունը բաժանորդներին առաջարկել է պատասխանել կատակով առաջադրված հարցի. «Արդյո՞ք Պուտինն անմահ է»: Արդյունքներն անսպասելի են եղել: Ընդամենը մեկ ժամվա ընթացքում ընթերցողների 66%-ը դրական է պատասխանել:
Համացանցի օգտատերերը լրագրողներին անհանգստանալու ավելի շատ առիթ են տվել: Պարզվում է՝ Ռուսաստանի նախագահի եւս մեկ կրկնօրինակ ժպտում է 19-րդ դարի հույն գեներալի դիմանկարից:
Իսկ որոշ ընթերցողներ The Telegraph-ի հարցին այսպես են պատասխանել. «Ավելին, քան դուք եք կարծում»:






























