«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եկամուտների (տարեկան 600 մլն դոլար) շուրջ 2/3-ը վճարվում է ջիհադականների աշխատանքի համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Financial Times-ին:
Պարբերականի տվյալներով, կամավոր ահաբեկիչների շարքերն անցած օտարերկրացիներն ամսական 600-ից 1000 դոլար են ստանում:
ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին հավատարմության երդում տված տեղի բնակիչներին 200-300 դոլար են վճարում:
Իսկ նրանք, ովքեր այդպիսի երդում չեն տալիս, ամեն ամիս 50-150 դոլար են ստանում: Կնոջ կամ ստրկուհու համար ջիհադականները 50 դոլարի չափով հավելավճար են ստանում, երեխայի համար՝ 35 դոլար:




























