Սինգապուրի գերագույն դատարանը տեղի բլոգերին տուգանել է 150 հազար սինգապուրական դոլարով (մոտ 107 հազար ԱՄՆ դոլար) երկրի վարչապետ Լի Սյան Լունի հասցեին հերյուրանք տարածելու համար։ Այս մասին ասված է երկրի գերագույն դատական մարմնի հաղորդագրության մեջ։

Սոցիալական ապահովության մարմինների նախկին աշխատակից 34-ամյա Ռոյ Նգերնգը իր բլոգում հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, որ կառավարությունը իբր թե նպատակային չի օգտագործել թոշակային ծրագրի միջոցները՝ օգտագործելով Temasek Holdings պետական ներդրումային ֆոնդը։