Վրաստանի փլուզման պատմական մեղքն ամբողջությամբ ընկած է այդ երկրի նախորդ արկածախնդիր ղեկավարության վրա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, մամուլի մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանը չի եղել ռուս-վրացական հարաբերությունների դեգրադացման նախաձեռնողը:
«Մենք չենք իրավիճակի սրման պատճառը: Վրաստանի նախորդ ղեկավարությունը եւ այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չպետք է նման արկածախնդիր որոշումներ կայացնեին, որոնք հանգեցրին Վրաստանի տարածքային փլուզման: Դա նրանց եմղքն է: Դա պատմական մեղք է, եւ այն ամբողջությամբ ընկած է նրանց ուսերին»,-ընդգծել է Պուտինը:




























