ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Միխայիլ Սահակաշվիլիին Օդեսայի նահանգապետի պաշտոնը տալը նշանակում էր թքել ուկրաինացի ժողովրդի երեսին։

«Իմ կարծիքով դա նշանակում թքել ուկրաինացի ժողովրդի երեսին։ Բավական չէ այն, որ Ուկրաինային արտաքին կառավարման տակ են դրել, դեռ մի բան էլ այսպես կոչված քաղաքական գործիչներ են ներկրել»,- ասել է Պուտինը ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ։

«Իմիջիայլոց, որքան ես գիտեմ, Սահակաշվիլիին ԱՄՆ աշխատանքային վիզա չէին տվել։ Նրան ուղարկել էին Ուկրաինա, որպեսզի նա այնտեղ հրամաններ տա։ Ահա նա էլ ակտիվ գործում է»,- հավելել է Պուտինը։