Հայաստանի կառավարությունը արտահանողների ներկայացրած դիմումների հիման վրա դեկտեմբերի 17-ին 5 մլրդ դրամ է հատկացրել՝ օրենքի համաձայն 2015 թ. չորրորդ եռամսյակում ավելացված արժեքի հարկի փորխհատուցումն ապահովելու համար:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքով, այն գումարը, որը նախատեսված էր 2015 թ. արտահանողներին ԱԱՀ-ն փոխհատուցելու համար, ամբողջովին ծախսված է, ինչի պատճառով էլ արտահանողների դիմումների համաձայն ամբողջ գումարը նրանց վերադարձնելը հնարավոր չէ: Հետեւաբար, ԱԱՀ փոխհատուցումն ապահովելու համար, նախարարն առաջարկում է ամենամյա գումարը ավելացնել 5 մլրդ դրամով՝ «ԱԱՀ փոխհատուցում» ծրագրի շրջանակում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին նշեց, որ այսպիսով Կառավարությունը կկատարի իր խոստումը. «Սա լուրջ քայլ է արտահանողների ֆինանսական հոսքի կարգավորման համար»: