Ստամբուլում կայացել է Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Իսմեթ Յիլմազաիի ու Զաքիր Հասանովի հանդիպումը:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարները շեշտել են երկու երկրնեի միջեւ ռազմական համագործակցության մշտական զարգացումը, «եղբայրական ու բարեկամական հարաբերությունների հիման վրա ռազմավարական համագործակցության» կառուցումը: Կողմերը առանձնահատուկ շեշտել են ամփոփիչ արձանագրությունների ստորագրումը, որոնք արտահայտում են ադրբեջանա -թուրքական բարձր մակարդակով ռազմական երկխոսության 8- րդ նիստի արդյունքները:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների զինված ուժերի միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարները, համագործակցությունը ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմական կրթության ոլորտներում, համատեղ զորավարժությունների անցկացումը, այդ թվում տարածաշրջանային ու փոխադարձ համագործակցության մի շարք հարցեր:

Ավելի վաղ ռուսական կողմն արդեն քննատադել էր ղարաբաղյան հարցում Թուրքիայի դիրքորոշումը ու Ադրբեջանին բոլոր հնարավոր ձեւերով աջակցությունը: